Ֆրանսուա Ռոշբլուանի օժանդակությամբ Արցախում բացվել է մարզահրապարակ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր համակարգը, երկրի ղեկավարը կարեւորել է այսպիսի ենթակառուցվածքների առկայությունը մայրաքաղաք Ստեփանակերտում’ նշելով, որ դրանք մեծապես նպաստում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզմանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նախագիծը հովանավորած մյուս բարերարներին Արցախին օգնելու համար’ նշելով, որ դա բարեկամության վառ դրսեւորումներից է:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում