Իրանում արգելել են իսլամական հեղափոխության պահապաններին օգտվել Facebook-ից
07/10/2013 12:15
Նմանատիպ
Իրանական ԶԼՄ-ները հաղորդել են, որ անվտանգության նկատառումներով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին արգելված է օգտվել Facebook-ից: Այս մասին տեղեկացնում է BBC-ին:
«Օրենք» թերթին տված հարցազրույցում բրիգադի գեներալ Մուհամադ Ալի Ասուդին ասել է, որ Կորպուսը ակտիվ դեր է խաղում Համացանցում, բայց չի կարող մտնել Facebook եւ այլ սոցիալական կայքեր:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանի էլիտային ռազմաքաղաքական կազմավորում է, որը երկրի զինված ուժերի մաս է կազմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում