Մեկնարկել Է Սոչի-2014-ի օլիմպիական կրակի փոխանցավազքի մոսկովյան փուլը
Նմանատիպ
Սոչիի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի փոխանցավազքի մոսկովյան փուլը մեկնարկել Է Վասիլեւսկի սպուսկում: Դրա առաջին հատվածում ջահը տարել Է սինխրոն լողի հնգակի օլիմպիական չեմպիոն Անաստասիա Դավիդովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Ջահակիրների թվում կլինեն նաեւ սպորտային մարմնամարզության գծով կրկնակի օլիմպիական չեմպիոն Սվետլանա Խորկինան, Ռուսաստանի Օլիմպիական կոմիետի նախագահ Ալեքսանդր Ժուկովը, Մոնակոյի իշխան Ալբերտ Բ-ն, Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչեւը, գեղասահքի գծով եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան:
Մոսկովյան փուլի առաջին օրն օլիմպիական կրակն, այդ թվում, կլինի Գորկու անվան մշակույթի եւ հանգստի կենտրոնական զբոսայգում, ինչպես նաեւ Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի գլխավոր շենքի մոտ: Հոկտեմբերի 7-ին փոխանցավազքի վերջին մասնակիցը կդառնա հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը:
Օլիմպիական կրակը կայցելի երկրի բոլոր 83 սուբյեկտներ, կլինի երկրաշուրջ ուղեծրում եւ կխորասուզվի Բայկալ լճում: Փոխանցավազը վերջնագծին կհասնի փետրվարի 7-ին Սոչիում, երբ կտրվի Խաղերի մեկնարկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում