ԱՄՆ-ում նոր 100-դոլարանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն հոկտեմբերի 8-ից
Նմանատիպ
100 դոլար արժողությամբ նոր թղթադրամն ԱՄՆ-ում շրջանառության մեջ կմտնի 2013 թվականի հոկտեմբերի 8-ից՝ տեխնիկական խնդիրների պատճառով ավելի քան 2,5 տարի ուշացմամբ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Թղթադրամներն ստացել են լրացուցիչ պաշտպանություն, ներառյալ եռաչափ պաշտպանական կապույտ ժապավենը: Շրջելով թղթադրամը՝ կարելի կլինի տեսնել, թե ինչպես են դրա վրա պատկերված զանգակները փոխվում 100 թվի: Ըստ որում ժապավենը ներհյուսված Է թղթի մեջ, այլ ոչ թե տպագրված Է դրա վրա:
Թղթադրամն ունի եւս մեկ պաշտպանական թել եւ լրացուցիչ ջրանիշեր: Նորամուծությունների թվում Է նաեւ միկրոկնիքը: Իսկ թղթադրամի վրա պատկերված օբյեկտներից մի քանիսը թեքելիս գույները փոխում են. օրինակ՝ թանաքամանում ավելացված զանգակը (Բենջամին Ֆրանկլինի դիմանկարից աջ) պղնձագույնից փոխվում Է կանաչի եւ հակառակը:
Այս բոլոր նորամուծությունները թղթադրամի արտադրության արժեքը 11 ցենտից բարձրացրել են մինչեւ 14 ցենտ (ֆինանսների նախարարության 2011 թվականի տվյալները):
Հետևեք մեզ նաև Telegram-ում