Արցախի հանքաարդյունաբերության ոլորտում պետք է շարունակվի դրական դինամիկան. Բակո Սահակյան
Նմանատիպ
Հանքարդյունաբերությունն Արցախի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, եւ անհրաժեշտ է համապատասխան աշխատանքներ իրականացնել ոլորտում առկա դրական դինամիկան երկարաժամկետ հեռանկարում պահպանելու համար: Այս մասին խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես Times.am-ին տեղեկացրին Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացում քննարկվել են «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից հանրապետության հանքաարդյունաբերական ոլորտում իրականացվող աշխատանքները:
Համապատասխան զեկույցով հանդես է եկել ընկերության նախագահ Վալերի Մեջլումյանը:
Խորհրդակցության ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել բնության պահպանման հարցերին:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում