Մենք պետք է վանելու փոխարեն մոտեցնենք ԽՍՀՄ նախկին երկրներին.Պուտին
Նմանատիպ
Այցագրային ռեժիմի սահմանումը միայն կվանի ԱՊՀ-ի գծով գործընկերներին, այլ ոչ թե կմերձեցնի, հայտարարել Է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով միգրացիայի խնդիրների մասին, տեղեկացնում Է «Արմենեպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«ԱՊՀ-ի շրջանակներում այցագրային ռեժիմի սահմանումը կնշանակի, որ մենք մեզանից վանում ենք Խորհրդային Միության նախկին հանրապետություններին: Մենք պետք Է ոչ թե վանենք, այլ մերձեցնենք: Մենք պետք Է այդ գործընթացը դարձնենք քաղաքակիրթ, աշխատանքը կարգավորենք այնպես, որ այն չգրգռի տեղաբնիկներին, այլ դրական արձագանք առաջացնի»,- ասել Է Պուտինը՝ ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի արյունքներին նվիրված մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մեր աշխատանքի շուկան այն աշխատատեղերի լրացման կարիք ունի, որոնք չեն համալրվում տեղացի քաղաքացիների կողմից, ուստի մենք ուշադիր պետք Է նայենք աշխատանքի այս շուկային, առավել պրոֆեսիոնալ կերպով լուծենք այն հարցը, թե ինչ աշխատատեղեր կարող են զբաղեցնել միգրանտները»,- նշել Է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում