ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն մտահոգված են թուրք-չինական գործարքի կնքմամբ
Նմանատիպ
ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը քննադել են Թուրքիայի զինված ուժերի համար չինական հակաօդային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու մասին Անկարայի որոշմանը: ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մերի Հերֆը հոկտեմբերի 7-ին հայտարարությամբ Անկարային է հղել Վաշինգտոնի «լուրջ մտահոգությունները»:
«Չինական հակահրթիռային պաշտպանության համակարգերը պետք է ներդաշնակ լինեն ՆԱՏՕ-ի համակարգերի հետ եւ գործեն համատեղ»,- ասել է նա: Մերի Հերֆը նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՀՕՊ-եր արտադրող չինական ընկերության դեմ, քանի որ վերջինս զենք եւ զինամթերք է վաճառել Հյուսիսային Կորեային:
«Ռոյթերս»-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսսենը հայտարարել է, որ «Թուրքիայի ձեռք բերելիք հակաօդային պաշտպանության համակարգերը պետք է համապատասխանեն անդամ երկրների համակարգերին: «Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան պետք է պահպանի այս կանոնը, քանի որ ՆԱՏՕ-ի անդամը պարտավոր է պահպանել այս դիրքորոշումը», – ասել է նա:
Թուրքական ԶԼՄ-երն անցյալ շաբաթ հայտնել էին, որ Անկարան Պեկինի հետ համաձայնություն է ձեռք բերել չինական արտադրության ՀՕՊ-եր ձեռք բերելու եւ համակարգերի համատեղ արտադրություն ստեղծելու վերաբերյալ:
ՆԱՏՕ-ի որոշ դիվանագետներ իրենց մտահոգությունն են հայտնելմ որ ՆԱՏՕ-ի համակարգ չինական տեխնիկա ինտգրացնելու դեպքում էլ ավելի կմեծանա կիբեռհարձակումների ենթարկվելու վտնագը:
Իր հերթին Թուրքիան մեկնաբանում է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և Սիրիայի պատերազմը մեծ սպառնալիք են Թուրքիայի համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում էլ ավելի ամրապնդելու երկրի օդային պաշտպանության համակարգը:
Իրենց հերթին արևմտյան վերլուծաբանները զարմացած են Թուրքիայի որոշմամբ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Փեթրիոթ տիպի հրթիռների մարտկոցներ էին ուղարկել Թուրքիայի’ ավելացնելով օդային պաշտպանության մակարդակը: Ակնկալվում էր, որ Թուրքիան պայմանագիր կկնքի եվրոպական երկրների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում