Պաղեստին-Սիրիա հարաբերությունները չեն տուժի. Ասադ
Նմանատիպ
Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն իրենց ազդեցությունը չեն ունենա Պաղեստինի հետ եղբայրական հարաբերությունների, Սիրիայում գտնվող պաղեստինցիների վրա: Այս մասին նշել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը’ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հատուկ ներկայացուցիչ Աբբաս Զաքիի հետ Դամասկոսում հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նախագահ Ասադը հաստատել է, որ թեպետ Սիրիան դաժան հարձակումների է ենթարկվում, սակայն դա չի փոխում վերաբերմունքը Պաղեստինի հանդեպ, և չի անտեսվում անհրաժեշտությունը վերականգնելու պաղեստինցիների իրավունքները:
Իր հերթին Աբբաս Զաքին նշել է, որ պաղեստինցիները համերաշխ են Սիրիայի հետ՝ շեշտելով, որ «Սիրիայի թշնամիները բոլոր արաբների թշնամիներն են»: Նրա խոսքով’ այն, ինչ այսօր տեղի է ունենում Սիրիայում, Իսրայելի ծրագիրն է’ տարածաշրջանը մասնատելու նպատակով:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն հայտարարել էր, որ Սիրիան այնպիսի զենքեր ունի, որ կարող է մեկ վայրկյանում ապշեցնել Իսրայելին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում