ԱՄՆ-ում Սպիտակ տան աշխատակիցների շուրջ 75 տոկոսն ուղարկվել Է չվճարվող արձակուրդ
Նմանատիպ
Սպիտակ տան աշխատակազմի յուրաքանչյուր չորս աշախտողներից երեքը չվճարվող արձակուրդ Է ուղարկվել երկրորդ շաբաթը շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով: Ինչպես հոկտեմբերի 8-ին հաղորդել են նախագահի բյուջետային վարչությունում, կառավարության ֆինանսավորման դադարեցումը հանգեցրել Է այն բանին, որ Սպիտակ տան գրեթե 1,7 հազար խորհրդականներից, օգնականներից, հաշվապահներից, խոհարարներից, այգեպաններից եւ այլ ծառայողներից շարունակում Է աշխատել 450 հոգուց պակաս մասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
«Այս ամենի առավել ակնառու դրսեւորումն Է դարձել (արտասովոր) լռությունը (Սպիտակ տան միջանցքներում),- իր անձական տպավորություններն Է հայտնել նախագահի մամուլի քարտուղարի տեղակալ Ջոշ Էռնեստը:- Չկան այն մարդկանց բազմությունը, որոնք ինչ-որ բան Էին քննարկում հեռախոսով»:
Կոնգրեսը եւ Օբամայի վարչակազմն առայժմ փոխզիջման հասնելու պատրաստակամություն հանդես չեն բերում նոր ֆինանսական տարվա բյուջեն ընդունելու հարցում, ինչը, փորձագետների կարծիքով՝ լուրջ տնտեսական հետեւանքներով Է հղի երկրի համար, եթե ներկայիս ճգնաժամը ձգձգվի մինչեւ հոկտեմբերի վերջը: Բնութագրելով իրադրությունը՝ փորձագետները ավելի ու ավելի հաճախակի են արտասանում «պարտազանցում» բառը, որը կարող Է վրա հասնել արդեն հոկտեմբերի 17-ին. երկիրը պարզապես ոչինչ չի ունենա վճարելու պարտքերի գծով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում