Վրաստանի մամուլն ամենաազատն է Արևելյան գործընկերության երկրների շարքում
Նմանատիպ
ԵՄ-ի կողմից իրականացվող Արևելյան գործընկերության երկրների շարքում Վրաստանը առաջին տեղն է զբաղեցրել մամուլի ազատության տեսանկյունից: Այսպիսի եզրակացություն է տրվել Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական ֆորումի հետազոտությունների արդյունքում:
Երկրորդ տեղում գտնվում է Մոլդովոն, իսկ այնուհետև Հայաստանը:
Հետնապահների եռյակը բացում է Ուկրաինան, Ադրբեջանը,իսկ եզրափակում ‘ Բելառուսը:
Հետազոտությունն իրականցվել էԵՄ-ի ֆինանսավորմամբ սույն թվականի մարտից հունիսն ընկած ժամանակահատվածում: Հետազոտության նպատակն էր ազատ խոսքի մակարդակի չափումը, այլ ոչ թե լրագրողների պատրաստվածության որակի ստուգումը:
Գնահատման համար ընտրվել են հետևյալ չափանիշենրը’ խոսքի ազատության և ճշգրտության մակարդակը, որը նրանց տրվում է սահմանադրորեն: ԶԼՄ-ի ազատությունների սահմանափակումը, որն իր մեջ ներառում է լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, հարձակումները կամ ձերբակալությունները, դատական հետապնդումները,տեղեկատվության մուտք ունենալը, գրաքննությունը, դեպի ինտերնետ մուտքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում