Թուրք հաղորդավարուհին ազատվել է աշխատանքից` լայն բացվածքով շոր կրելու համար
Նմանատիպ
Թուրքիայում հեռուստահաղորդավարուհին ազատվել է աշխատանքից, այն բանից հետո, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակը քննադատել է նրա զգեստի դեկոլտե բացվածքը:
Չելիկն, առանց անվանանշելու, քննադատել է հեռուստահաղորդավարուհուն ծայրահեղ լայն բացվածքով զգեստ կրելու համար:
«Մենք չենք միջամտում ոչ ոքի գործերին, բայց դա արդեն անընդունելի է»,-նշել է իշխանության ներկայացուցիչը:
Հեռուստատեսության ներկայացուցիչները անմիջապես հասկացել են, որ խոսքն ուղղված է «Վելիահթ» հաղորդման մասնակից Գյոզդե Կանսուին, ով այդ շաբաթ աչքիէ ընկել իր բաց զգեստով:
Հաղորդման պրոդյուսրեը նշել է,որ Կանսուն հաջորդ շաբաթ չափազանց զբաղված լինելու պատճառով չի կարողանա մասնակցել հաղորդմանը:
Այունհետև պարզ է դառնում, որ հեռուստաընկերությունը որոշել է ընդմիշտ ազատվել իրեն գլխացավ պատճառող հաղորդավարուհուց: Այս մասին տեղեկացնում է Hurriyetdaily.news-ը:
Այս ամեննն արդեն խոսում է այն վտանագավոր միտման մասին, որ Թուրքիայում խախտվում են աշխարհիկ պետություն ունենալու հիմքերը: Իշխող կուսկացությունը իսլամիստական ուղղվածության քաղաքական ուժ է, որն ասպարեզից հետզհետե հեռացնում է Թուրքիայի լայիկության երաշխավոր զինվորականներին ` կրկին երկիրը հետ տանելով իսլամի գիրկը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում