Ռուսաստանի ինքնաթիռը Սիրիայից շուրջ յոթ տասնյակ մարդ է տեղափոխել Մոսկվա
Նմանատիպ
Ռուսաստանի և Սիրիայի, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ այլ երկրների 76 քաղաքացիներ հոկտեմբերի 8-ին, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը պատկանող ինքնաթիռով մեկնել են երկրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նախարարության մամուլի քարտուղար Իրինա Ռոսիուսը հայտարարել է, որ ինքնաթռիը Լաթաքիայից ուղևորվել է Մոսկվա: Ուղևորների մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Հայտնի է, որ նրանցից 47-ը Ռուսաստանի, 22-ը Սիրիայի, 6-ը Ուկրաինայի և մեկը Մոլդովայի քաղաքացիներ են:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Ռուսաստանի արտակարգ իրավիճակիների նախարարությանը պատկանող ինքնաթիռն ուևորվել է Սիրիա’Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների’ Սիրիայից հեռանալ ցանկացող քաղաքացիներին Մոսկվա տեղափոխելու համար: Նախատեսված էր, որ այս ինքնաթիռով երկրից կհեռանա մոտ 100 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում