Քիմիական զենքի ոչնչացման փորձագետների ևս մեկ խումբ կմեկնի Սիրիա
Նմանատիպ
իմիական զենքի ոչնչացման հարցերով զբաղվող կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիա կուղարկի փորձագետների երկրորդ խումբը, որը կմիանա առաջին խմբի աշխատանքներին: Ինչպես հայտնի է, առաջին խումբն իր աշխատանքները սկսել է հոկտեմբերի 1-ից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կազմակերպության գլխա վոր տնօրեն Ահմադ Ուզմունջոն հոկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Սիրիայում գտնվող փորձագետներն առաջընթաց են գրանցել: Նա նշել է, որ Սիրիան հոտկեմբերի 4-ին քիմիական զենքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ է հանձնել փորձագետներին, ինչն էլ կնօաստի փորձագետների աշխատանքներին:
Սիրիայում այժմ գտնվում է 34 անդամներից բաղկացած փորձագետների խումբը, այդ թվում՝ Քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության 19 անդամներ, իսկ 15-ը’ ՄԱԿ-ի փորձագետներն են: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հայտարարել է, որ փորձագետների հիմնական խումբը կազմված կլինի շուրջ 100 անդամներից, որոնք իրենց աշխատանքները կսկսեն նոյեմբերի 1-ից և կավարտեն 2014թ.-ի հունիսի 30-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում