Samsung-ը թողարկել Է կոր դիսփլեյով աշխարհում առաջին սմարթֆոնը

Samsumg ընկերությունը թողարկել Է Galaxy Round-ը՝ աշխարհում առաջին սմարթֆոնը՝ կոր դիսփլեյով, հաղորդել Է Digit.ru-ն՝ վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

Galaxy Round-ի Էկրանի եզրերը կորացած են, ինչը թույլ Է տալիս դրանց վրա տեղեկատվությունը զետեղել հիմնական դիսփլեյն անջատած ժամանակ եւ սմարթֆոնը կառավարել մատներով դիսփլեյի կողային մասի հպմամբ: Ըստ ընկերության տվյալների՝ առաջին անգամ Է առեւտրային առումով մատչելի սմարթֆոնում կիրառվում ճկուն դիսփլեյ՝ Full HD լուծաչափով եւ Super AMOLED մատրիցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Roll Effect գործառույթի միջոցով օգտատերը կարող Է կոր դիսփլեյի կողային մասում տեսնել ամսաթիվը, ժամը, տեղեկատվություն ստանալ բաց թողնված զանգերի եւ մարտկոցի լիցքի մասին այն ժամանակ, երբ հիմանական Էկրանն անջատված Է: Այս մոտեցումը կօգնի մեծացնել սմարթֆոնի աշխատանքի ժամանակն առանց լրալիցքավորման:

Սմարթոնն օգտագործում Է 5,7-դյույմանոց դիսփլեյ՝ Full HD լուծաչափով: Նույն պարամետրերն ունի Samsung – Galaxy Note 3 պլանշետոֆոնը, բայց այն տափակ Էկրան ունի:

Galaxy Round-ն ունի 7,9 միլիմետր հաստություն եւ 154 գրամ քաշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում