Կարսի հայկական տաճարն ընդգրկվել է Հուշարձանների համաշխարհային ֆոնդի ցուցակում
09/10/2013 14:05
Նմանատիպ
Կարսի նահանգի սահմանային զինվորական շտաբի տարածքում գտնվող 7-րդ դարի Մրենի հայկական տաճարն ընդգրկվել է «Հուշարձանների համաշխարհային ֆոնդ»-ի (World Monuments Fund – WMF) պահպանության կարիք ունեցող հուշարձանների ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Talal համացանցային թերթը:
1996 թ-ից սկսած WMF-ը երկու տարին մեկ հրապարակում է աշխարհի հուշարձանների այն ցուցակը, որոնք պահպանության հատուկ կարիք ունեն: Կազմակերպության ղեկավար Բոնի Բուրնհեմի հրապարակած 2014 թ-ի ցուցակում ընդգրկված են պահպանության կարիք ունեցող 41 երկրի 67 հուշարձան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում