Իրաքը կրկին ահաբեկիչների թիրախում է
Նմանատիպ
Իրաքում հոկտեմբերի 9-ին կրկին պայթյուն է որոտացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, պայթյունը տեղի է ունեցել Իրաքի Ուասիտ շրջանում, ինչի հետևանքով 8 մարդ զոհվել է, 6-ը’ վիրավորվել: Անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել ճանապարհին, որտեղով այդ ժամանակ բանվորներ տեղափոխող ավտոբուս է անցել: Բոլոր 8 զոհերը բանվորներ են:
Ուասիտ շրջանը, որի կենտրոնը Քութ քաղաքն է, գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 180 կիլոմետր հարավ-արևելք և համարվում էր կայուն և անվտանգ շրջան: Սակայն, ինչպես երևում է, այս շրջանը ևս զերծ չի մնացել ահաբեկչական հարձակումից:
Ավելի վաղ հոկտեմբերի 7-ին մի քանի պայթյուններն են տեղի ունեցել մայրաքաղաք Բաղդադում, ինչի հետևանքով ավելի քան 4 տասնյակ մարդ է զոհվել, վիրավորվել’ մոտ հարյուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում