Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են Ադրբեջանում ընթացող նախագահական ընտրություններին
Նմանատիպ
Ադրբեջանը հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրություններին մասնակցում է համընդհանուր վախի և խորն անտարբերության մթնոլորտում: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրում է The Washington Post-ը’ հաղորդելով, որ չնայած տարվա սկզբին կոռուպցիայի և իշխանության չարաշահման դեմ դժգոհության և ապստամբության ալիք բարձրացավ ադրբեջանական գավառական քաղաքում և չարտոնված հանրահավաքներ մայրաքաղաք Բաքվում’ դրանք այնուամենայնիվ չվերաճե? ?ին կայուն մոբիլիզացված շարժման:
BBC միջազգային հեռարձակողը նկատում է, որ իրավապաշտպան դիտորդները զեկուցել են ընտրություններից առաջ լրագրողների և ընդդիմադիր ակտիվիստների ձերբակալությունների թվի կտրուկ աճի մասին: Ադրբեջանի «Մարդու իրավունքների ակումբի» տվյալների համաձայն’ ձերբակալվածների թիվը հունվարից մինչև սեպտեմբեր 60-ից հասել է 142-ի, իսկ բրիտանական «Գրաքննության ցուցիչ» կազմակերպությունն ադրբեջանական իշխանություններին մեղադրում է’ քվեարկությունից առաջ ճնշամիջոցները խստացնելու մեջ: Կազմակերպությունը հատկապես ընդգծել է մայիսին ընգդունվա ծ օրենքը, որը քրեականացնում և ծանր տույժեր էր սահմանում առցանց զրպարտության համար’ նշելով, որ օրենքը «զսպող ազդեցություն» է ունեցել սոցիալական մեդիայում:
Բրիտանական The Guardian թերթը հոկտեմբերի 9-ին հրապարակել է գործող նախագահ Իլհամ Ալիևի հիմնական մրցակիցը համարվող «Ադրբեջանի ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» ընդդիմադիր շարժման թեկնածու Ջամիլ Հասանլըի հոդվածը: «Ադրբեջանը պետք է օգտագործի այս ընտրությունները ալիևյան տոհմի անկարգություններին վերջ տալու համար: Ինչ գործող նախագահ Իլհամ Ալիևը 10 տարի առաջ ժառանգեց իշխանությունը իր հանգուցյալ հորից, Ադրբեջանը դարձել է անսանձ կոռուպցիայի մեջ թաղված երկրի, իսկ իշխող վարչախումբը դարձել է ավելի ավտորիտար և անողորմ»,- գրում է նախագահի թեկնածուն:
Իսկ գերմանական Deutsche Welle ռադիոալիքը մեջբերում է Միջազգային և անվտանգության հարցերի գերմանական ինստիտուտի տարածաշրջանային փորձագետի խոսքերը, որոնց համաձայն, «նախագահական ընտրությունները ազատ և արդար չեն լինի»: «Լրատվական դաշտում գերիշխում է գործող նախագահը, ով, իր դիրքն օգտագործելով, ճնշումներ է կիրառում ընդդիմության ներկայացուցիչների դեմ և սահմանափակում հավաքների ազատությունը», – նշել է փորձագետը:
Եվրոպական Միությունն ագնամ բարձրագույն մակարդակներում անգհանգստություն է հայտնել երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ’ նշելով, որ «ընդդիմադիրների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների և անկախ ԶԼՄ-ների վրա կիրառվող շարունակական ճնշումների’ ահաբեկումների, ձերբակալությունների, շինծու մեղադրանքների առաջադրման և միջազգային չափանիշներին և մարդու իրավունքներին ոչ համապատասխան անարդար դատավարությունների մասին»:
Հոկտեմբերի 9-ին, տեղի ժամանակով 08:00-ին Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու: Քվեարկությունը տեղի կունենա պետության 125 ընտրաշրջանների 5491 ընտրատեղամասերում։ Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 19։00-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում