Վրաստանի արտաքին պարտքի ծավալը կազմել Է 4,1 մլրդ դոլար
10/10/2013 14:41
Նմանատիպ
Վրաստանի արտաքին պետական պարտքի եւ պետական երաշխիքներով վերցված վարկերի ծավալը, ըստ երկրի ֆինանսների նախարարության 2013 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալների, կազմել Է շուրջ 4,132 միլիարդ դոլար (4 մլրդ 132 մլն 806 հազար դոլար), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Տարեսկզբից Վրաստանի պետական պարտքը նվազել Է 224,3 մլն դոլարով:
Ընդհանուր գումարից երկրի կառավարության պարտքը կազմում Է շուրջ 3,98 միլիարդ դոլար (3 մլրդ 980 մլն 932 հազար դոլար):
Հետևեք մեզ նաև Telegram-ում