Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իլհամ Ալիեւին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին շնորհավորել է նախագահական ընտրություններում երրորդ անգամ անընդմեջ հաղթանակ տանելու առթիվ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ընտրություններում համոզիչ հաղթանակը վկայում է Իլհամ Ալիեւի բարձր քաղաքական հեղինակության եւ բնակչության կողմից նրա կուրսի պաշտպանության մասին: Ուղերձում է Պուտինը նշում է, որ պատրաստակամ են շարունակել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության գծով համատեղ աշխատանքը, ընդլայնել բոլոր ոլորտներում փոխշահավետ կապերը: «Դա ամբողջությամբ համապատասխանում է մեր բարեկան ժողովուրդների շահերին’ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ», -ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձ ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում