Ռուսաստանը հոկտեմբերի 14-ից թույլատրում Է ցիտրուսների եւ մրգերի ներկրումը Վրաստանից
10/10/2013 18:52
Նմանատիպ
Ռուսաստանը հոկտեմբերի 14-ից թույլատրում Է ցիտրուսների եւ մրգերի ներկրումը Վրաստանից,
«Մենք հենց նոր վրացական կողմի հետ ստորագրեցինք փաստաթղթեր, որոնց համապատասխան վերացվում են Ռուսաստան ցիտրուսների, խաղողի, խնձորի, տանձի, սերկեւիլի եւ բուսաբուծության այլ արտադրանքի ներկրման սահմանափակումները»,- «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել Է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը՝ Վրաստանի պարենային ծառայության ղեկավար Զուրաբ Չեկուրաշվիլլի հետ կայացած բանակցություններից հետո, որոնք տեղի են ունեցել Մոսկվայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում