Բակո Սահակյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը hոկտեմբերի 10-ին աշխատանքային այցով մենկել է Ֆրանսիա: Նույն օրը նախագահը Լիոն քաղաքում հանդիպել է տեղի հայկական միությունները համակարգող խորհրդի մի խումբ անդամների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարեւորել է Սփյուռքում գործող կազմակերպությունների հետ կայուն կապերի հաստատումը եւ համակարգված աշխատանքի իրականացումը’ հավելելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում