Վրաստանի ընտրությունները կվերահսկվեն միջազգային կազմակերպությունների կողմից
Նմանատիպ
Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար ԵԱՀԿ-ն կուղարկի 300 դիտորդների: Կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը այդ մասին հայտարարության մեջ կարևորել Է Վրաստանում կայանալիք ընտրությունները եւ հայտնել, որ այդ հարցը քննարկման գլխավոր թեմաներից մեկն Է եղել Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի հետ հոկտեմբերի 10-ին կայացած հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է apsny.ge կայքը:
Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ առաջիկա նախագահական ընտրությունների մոնիթորինգի համար արդեն հավատարմագրված կազմակերպությունների թվում են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների բյուրոն, Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, ԱՄՆ-ի միջազգային հանրապետական ինստիտուտը եւ ուրիշներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում