Թուրքիայի բյուջեի ճեղքվածքը հասել է 4,5 մլրդ լիրայի
11/10/2013 16:25
Նմանատիպ
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ 2013 թ-ի առաջին ինն ամիսներին երկրի բյուջեի ճեղքվածքը (ծախսերի եւ եկամուտների միջեւ տարբերությունը) կազմել է 4,5 մլրդ լիրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, թուրք նախարարի խոսքով’ 2013 թ-ին Թուրքիայի բյուջեի եկամուտները կկազմեն 387,2 մլրդ, ծախսերը’ 406,6 մլրդ լիրա, ինչի պատճառով բյուջեի ճեղքվածքը մինչեւ տարեվերջ կանխատեսվում է 19,4 մլրդ լիրա:
Թուրքիայի ֆինանսների նախարարը 2014 թ-ի համար 4 տոկոս ՀՆԱ-ի աճ եւ բյուջեի 33,2 մլրդ դոլարի ճեղքված է կանխատեսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում