Քիմիական զենքի ոչնչացման գործողությունները Սիրիայում հարթ են ընթանում. Լավրով
Նմանատիպ
Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման գործողությունները հարթ են ընթանում: Այս մասին Արևելաասիական գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ավելացնելով, որ հնարավոր ամեն ինչ կանեն, որպեսզի սիրիական կառավարությունը շարունակի համագործակցել քիմիական զենքի ոչնչացման կազմակերպության հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը նշել է, որ ռուս փորձագետներն արդեն Սիրիայում են, բացի դրանից, կուղարկվեն նաև նորերը: Նրա խոսքով’ քիմիական զենքի ոչնչացման գործընթացին մասնակցել ցանկանող մասնագետների թվի սահմանափակում չկա: Ռուսաստանը պատրաստ է տեխնիկական օգնություն ցուցաբերել զենքի ոչնչացման համար:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախախարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել էր, որ Մոսկվան ուղարկել է 13 փորձագետի, ովքեր պատրաստ են մասնակցել զենքի ոչնչացման գործողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում