Հրապարակվել է Բաքվում ԵԱՀԿ առաքելության դիտորդների վրա լրագրողների հարձակման տեսանյութը
Նմանատիպ
Ադրբեջանական azadlig.info լրատվական կայքը տեսանյութ է ներկայացրել ԵԱՀԿ առաքելության դիտորդների վրա իշխանամետ լրագրողների հաձակման մասին:
ԵԱՀԿ Ժողովրադավարության հետազոտության եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպած մամուլի ասուլիսում հրապարակել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին անցկացված նախագահական ընտրությունները կասկածի տակ առնող նախնական զեկույցը, որի ժամանակ դրանից դժգոհ ադրբեջանցի լրագրողները հարձակվել են առաքելության ղեկավարների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ժամանակ դիտորդական առաքելության զեկույցը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղ եկավար Տանա դե Զուլուետան: Զեկույցում նշվել է, որ նախագահական ընտրություններն անցել են արտահայտվելու, հավաքվելու եւ կազմակերպվելու ազատությունների նկատմամբ սահմանափակումների ներքո, ինչի պատճառով թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել, ընտրությունների արդյունքներն էլ կեղծվել են:
Տեսանյությում երեւում է, որ միջոցառումը խափանելու համար Ադրբեջանի իշխանության կողմից ուղարկված իշխանական ԶԼՄ-ների լրագրողները գոռում-գոչումներով իրարանցում առաջացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության անդամների’ ընտրությունների հետ կապված քննադատական կարծիքները հնչեցնելու ժամանակ: Նրանք հարձակվել են ԵԱՀԿ ներկայացուցիչների վրա: Հարձակումը կանխել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, որտեղ անցկացվում էր մամուլի ասուլիսը: Նրանք անմիջապես դահլիճից հեռացրել են ԵԱՀԿ առաքելության անդամներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում