Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն քննադատել է Ադրբեջանի ընտրությունները
Նմանատիպ
Մենք կիսում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խմբի դիտորդական առաքելության կողմից արտահայտած անհանգստությունը Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ: Այս մաին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լինգտինգտոնը:
Նրա խոսքերով, թեպետ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից որոշ դրական փոփոխություններ է նկատվել ընտրությունների տեխնիկական պատրաստավծության և քաղաքացիների մասնակացության ցուցանիշի առումով, սակայն խորը մտահոգության տեղիք են տալիս ընտրական գործընթացի մյուս փուլերում արձանագրված խախտումները:
Նա ընտրությունների բացասական կողմերից է համարել նաև ազատ խոսքի նկատմամբ սահմանափակումները և ընտրությունների օրը առկա բազմաթիվ ոչ անմիջական խախտումները:
«Ես կիսում եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ խմբի մտահոգությունները, որ ընտրությունները չէին համապատասխանում այն միջազգային պարտավորություններին, որոնք ստնաձնել է Ադրբեջանը ԵԱՀԿ-ի առաջ»,- հավելել է Լինգտինգտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում