Վրաստանի կոալիցիայի ներսում մրցակցություն է
12/10/2013 15:58
Նմանատիպ
Ով էլ լինի կոալիցիայի ղեկավարը նրան շատ դժվար կլինի կառավարել այն: Այս մասին հայտարարել է վրացական պառլամենտի քաղաքական մեծամասնութան ներկայացուցիչ Դավիթ Սագանելիձեն «Рустави 2» հեռուստանըկերությանը տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով վարչապետ Բիձինա Իվանաշվիլու հեռանալն անխուսափելի է:
«Մեզ մոտ շատ մարդիկ կան, ովքեր կարող են կոալցիայի հրաշալի լիդեր լինել: Անձնական հատկանիշներով նրանք լիդերներ են», – նշել է Սագանելիձեն’ բերելով կոալցիայի մեջ մտնող բոլոր վեց կուսակցությունների ղեկավարների օրինակները:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պաշտոնում Իվանաշվիլիին շատ դժվար կլինի փոխարինել, քանի որ այդ լիդերների մեջ ներքին մրցակցություն կա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում