Էրդողանի կուսակցությունը քննադատել է Թուրքիայի ընդդիմությանը
Նմանատիպ
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀԿ) երկիրը տանում է քաղաքական պառակտման: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով’ ԺՀԿ-ը դիմել է սահմանադրական դատարան հասարակական վայրերում եւ պետական կառույցներում կանանց կողմից գլխաշոր կրելու արգելքը հանելու որոշման դեմ: Բոզդաղը նաեւ հավելել է, որ այդ դիմումը հակասում է մարդու իրավունքներին: Սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով միաժամանակ այդ երկրում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդն է, հայտարարել էր Թուրքիայում ժողովրդավարացման գծով նոր միջոցառումների փաթեթի գործողության մեւ դնելու մասին:
Ըստ այդ փաթեթի’ Թուրքիայում գործող բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է անցնեն երկու համանախագահների համակարգի, այսինքն’ կուսակցությունների ղեկավարումը պետք է իրագործվի երկու համանախագահների միջոցով: Բացի դրանից, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին իրավունք է վերապահվում թուրքերենի հետ օգտագործել նաեւ այլ լեզուներ, որոնցով խոսում են երկրում: Ժողովրդավարացման միջոցառումների փաթեթով նախատեսվում է վերացնել գլխաշոր կրելու արգելքը պետական կառույցներում եւ հասարակական վայրերում, բացի զինված ուժերից:
Էրդողանի ժողովրդավարացման միջոցառումների փաթեթը թուրքական ընդդիմության կողմից միանշանակ չի ընդունվել: Մասնավորապես, Ազգայնական շարժում կուսացության առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, որ միջոցառումների փաթեթում հաշվի չեն առնվել թուրք ժողովրդի իրավունքները, որ այն վնաս է հասցնում նրա շահերին, ինչպես նաեւ հակասում է պետության շահերին: Ժողվորդավարացման միջոցառումների փաթեթը մերժել են նաեւ թուրքաբնակ քրդերը: Քրդական քաղաքական կառույցները հայտարարել են, որ այնտեղ հաշվի առնված չեն քրդական խնդիրը Թուրքիայում լուծելու վերաբերյա լ Իմրալի բանտում ցմահ ազատազրկման դատապարտված քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ թուրքական կառավարության միջեւ ձեռք բերված համաձայնությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում