Մոսկվայում գիշերը լարված է լինելու
Նմանատիպ
Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ինչպես արդեն տեղեկացրել է Times.am-ը, ոմն կովկասցու կողմից 25-ամյա Եգոր Շերբակովի սպանությունը բողոքի ալիք է առաջացրել Ռուսաստանում աշխատանք գտած հարակից պետությունների քաղաքացիների դեմ:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ցուցարարների երկրորդ ալիքն է դուրս եկել փողոցներ: Շատերը խմբեր կազմած շրջում են Մոսկվայի հիշատակված շրջանի փողոցներով և հաշվեհարդար տեսնում ոչ ներգաղթյալներից: Ռուսաստանի իրավապահ մարմինները տեղեկացնում են, որ այս պահին արդեն ավելի քան 400 ձերբակալված քաղաքացիներ կան: Ռասիստական լոզունգներով փողոցներ դուրս եկած քաղաքացիների ակտիվությունը զսպելու համար գործի է դրվել անգամ ավիացիան: Մի քանի ուղղաթիռներ անընդհատ վերահսկում են իրավիճակը փողոցներում:
Նշենք նաև, որ ցուցարարները պատրաստվում են գիշերային ակցիաների: Նրանց խոսքերի համաձայն, բողոքի ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի իշխանությունները չսաստակցնեն միգրացիոն և աշխատանքային օրենսդրությունը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում սկիզբ առած բողոքի պատճառը երեք օր առաջ տեղի ունեցած 25-ամյա Եգոր Շերբակովի սպանությունն է: Վերջինս վիճաբանության մեջ էր մտել իր ընկերուհուն նեղացնող անծանոթի հետ, որն էլ դանակահարել է Շերբակովին: Աղջկա խոսքերի համաձայն, իրենց վրա հարփակվողը կովկասցու արտաքինով մեկն է եղել: Նրա այս վկայությունը հիմք է տվել Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանի բնակիչներին դուրս գալ փողոց և հաշվեհարդար լինել ներգաղթյալների հետ: Այսօր նրանք հարձակվել են Մոսկվայի հիշատակված շրջանում տեղակայված «Բիրյուզա» առևտրի կենտրոնի և դրանից ոչ հեռու տեղակայված բանջարեղենային շուկայում աշխատող կովկասցիների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում