Ադրբեջանի ընդդիմության առաջնորդն անհույս թակում է Եվրոպայի դուռը

 Ադրբեջանի նախագահական ընտրությունների Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլին հոկտեմբերի 14-ին մեկնում է Եվրոպա, որտեղ Բրյուսելում և Ստրասբուրգում կհանդիպի ԵՄ-ի  և ԵԽ-ի պաշտոնական դեմքերի հետ:

Ինչպես տեղեկացնում է Contact.az  կայքը, ընդդիմության առաջնորդը եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած կեղծված նախագահական ընտրությունների արդյունքները: 

Այս մասին Հասանլին հայտարարել է հոկտեմբերի 12-ին իր կողմնակիցների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ: Ծրագրվում է, որ Հասանլին  նոյեմբերին կայցելի նաև ԱՄՆ-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում