Բակո Սահակյանը պարգեւատրել է Կլոդ Մութաֆյանին եւ Տիգրան Կույումջյանին
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին Փարիզում հանդիպել է «Սատար Ղարաբաղին» միության մի խումբ անդամներին’ կազմակերպության ղեկավար Թամարա Քոչարյան-Պետրոսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են մի շարք համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահ Սահակյանը միության գործունեությունը արժեւորել է քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:
Երկրի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել «Արցախ’ հայ մշակույթի եւ ավանդությունների պարտեզ» գրքի հեղինակներ Կլոդ Մութաֆյանին եւ Տիգրան Կույումջյանին՝ կարեւորելով աշխատության նշանակությունը գիտական եւ մշակութային առումներով:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում