Իրանական կողմ. Միջուկային հարցը կարող է վերջնականապես լուծվել շատ կարճ ժամանակում
Նմանատիպ
Իրանական միջուկային ծրագրի հարցը կարող Է վերջնականապես կարգավորվել վեց ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում: Դրա համար անհրաժեշտ Է սոսկ Ժնեւի բանակցություններին մասնակցող կողմերի՝ Թեհրանի եւ միազգային միջնորդների վեցյակի (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) բարի կամքը, հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Աբաս Արագչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Նրա խոսքով, որն հոկտեմբերի 14-ին մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը, առաջիկա բանակցությունները պետք Է բաժանվեն երկու փուլի: «Առաջինում անհրաժեշտ Է փոխզիջման հասնել նպատակների եւ հեռանկարների շուրջ՝ մթության մեջ չխարխափելու համար: Հիմնական նպատակն Է հասնել այն բանին, որ բանակցությունների արդյունքում չլինեն տանուլ տվածներ, այլ շահեն բոլորը: Երկու կողմերն Էլ պետք Է ունենան հավասար իրավունքներ, այլապես մենք զիջումների չենք գնա»,- ընդգծել Է դիվանագետը:
«Նրանց խնդիրն այն Է, որ ստանան այն բանի երաշխիքներ, որ իրանական միջուկային ծրագրը չի շրջվի ատոմի Էներգիայի ռազմական կիրառման կողմը, որ այն չի նպատակադրվի զենքի ստեղծմանը: Այդ խնդիրը կկատարվի: Մենք, մեր կողմից, նույնպես կհաղթենք, երբ խաղաղ ատոմի մեր իրավունքը ճանաչվի»,- ասել Է Աբաս Արագչին:
«Երկրորդ փուլում կողմերը պետք Է մեկը մյուսի հետեւից գործնական քայլեր անեն ռազմավարական նպատակին հասնելու ուղղությամբ:- Վերջին քայլից եւ վերջնական նպատակին հասնելուց հետո իրանական միջուկային դոսյեն պետք Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից հանձնվի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը»:
«5+1 խմբի» եւ Իրանի պատվիրակությունների միջեւ բանակցությունները Ժնեւում կվերսկսվեն հոկտեմբերի 15-ին: Իրանի պատվիրակությունը գլխավորում Է արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, պատվիրակության ղեկավարի տեղակալը կլինի Աբաս Արագչին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում