Ջոն Քերին կոչ է արել արագորեն որոշել «Ժնև-2»-ի անցկացման օրը
Նմանատիպ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին անհրաժեշտ է համարել առաջիկայում արագորեն նշանակել «Ժնև-2» համաժողովի օրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին Քերին հայտարարել է Լոնդոնում հոկտեմբերի 14-ին Սիրիայի հարցերով Արաբական երկրների լիգայի բանագնաց Լախդար Իբրահիմիի հետ հանդիումից հետո՝ ա վելացնելով, որ պետք է աշխատանքներ տանել հանդիպումն արագորեն կազմակերպելու համար: ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է համաժողովի նոյեմբերի կեսերին անցկացնելու կարևորությունը: Իր հերթին Լախդար Իբրահիմին հայտարարել է, որ այս շաբաթ կմեկնի Մերձավոր Արևելք և հանդիպումներ կունենա սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերի հետ և կքննարկի համաժողվի ժամկետի և անցկացման վերաբերյալ հարցեր:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի ազգային խորհուրդը հրաժարվել է մասնակցել «Ժնև-2» համաժողովին: Այս մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Ջորջ Սաբրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում