Քուրդ պատգամավորները կայցելեն Օջալանին
Նմանատիպ
Քուրդ պատգամավորների պատվիրակությունը հերթական անգամ կայցելի Իմրալը կղզում բանտարկված Աբդուլլա Օջալանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:Պատվիրակության կազմում են քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունւ ներկայացնող պատգամավորներ Փերվին Բուլդանը և Իդրիս Բալուքենը: Ի տարբերություն նախորդ անգամների’ այս անգամ պատվիրակության կազմում չէ կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը:
Թուրք-քրդական հաշտեցման գործընթացը սկսվել է 2013 թվականի մարտի 21-ին’ քրդական Նովրուզ տոնակատարության ժամանակ Աբդուլլա Օջալանի արած հայտարարությամբ, որով քրդերի առաջնորդը կոչ արեց քուրդ զինյալներին դադարեցնել զինված պայքարը և լքել Թուրքիայի տարածքը: Մայիսի 8-ից քուրդ զինյալները սկսեցին լքել երկրի տարածքը: Սակայն սեպտեմբերի 9-ին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քաղաքային կազմակերպություն համարվող Քուրդիստանի համայնքների միությունը (KCK) հայտարարեց Թուրքիայի տարածքից իր զինյալներին դուրս բերելու գործընթացը դադարեցնելու մասին: KCK-ն իր պաշտոնական հայտարարությունում նշել էր, որ Թուրքիայից քուրդ զինյալներին դուրս բերելու’ մարտից սկսված գործընթացը դադարեցվում է «քրդական խնդիրը լուծելու ուղղությամբ թուրքական կառավարության կողմից քայլեր չկատարվելու պատճառով»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում