Ինչու՞ են Թուրքիային պետք այլազգի ոստիկաններ
14/10/2013 20:48
Նմանատիպ
Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչությունը Թուրքիայի Հանրապետության բնակիչների ազգային պատկանելությունն այլևս խոչընդոտ չի համարում ոստիկանական պաշտոններ զբաղեցնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով «Ակոս» պարբերականը, այս մասին հաղորդագրություն է դրվել Անվտանգության գլխավոր վարչության Twitter-ի էջում:
Այն բանից հետո, ինչ Թուրքիայում սկսվել էին խոսակցություններ այն մասին, որ հայերին և ասորիներին չի թույլատրվում ոստիկանության տարբեր պաշտոններ զբաղեցնել, Անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ Թուրքիայի Հանրապետության ցանկացած քաղաքացի կարող է նման պաշտոններ զբաղեցնել: Վարչությունը կոչ է արել մասնակցել ոստիկանական դասընթացներին և դառնալ ոստիկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում