Ադրբեջանը գրեթե Զիմբաբվե է. ԵԱՀԿ
Նմանատիպ
ԵԱՀԿ ժողովրդավարական հասատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Տանա դե Զուլուետան Ադրբեջանը նմանեցրել է Զիմբաբվեին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, անդրադառնալով Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները Բաքվում հրապարակելու ժամանակ մամուլի ասուլիսում ադրբեջանցի լրագրողների ագրեսիվ պահվածքին, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարն ասել է. «Մեր մամուլի ասուլիսում ուզեցինք պատասխանել լրագրողների հարցերին: Բայց, ցավոք, այն խափանվեց: Լրագրողները մեր ելույթները խափանեցին ծափերով եւ բար ձր սուլոցներով: Ես երբեք նման բանի չեմ հանդիպել: Ես հիշում եմ, որ մեր մամուլի ասուլիսը խափանել են միայն Զիմբաբվեում»:
Հոկտեմբերի 10-ին Բաքվում ԵԱՀԿ առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ, որում հրապարակվել էր Ադրբեջանում տեղի ունեցած նախագահայան ընտրություններին նվիրված մոնիտորինգի նախնական զեկույցը, իշխանամետ լրագրողների մեծ խումբը անասելի սկանդալ է սարքել’ հարձակվելով ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ արեւմուտքցի դիվանագետների վրա ու վիրավորել նրանց: Պահպանության ծառայության ներկայացուցիչների միջամտության միջոցով միայն հնարավոր է եղել կանգնեցնել իշխանամետ լրագրողներին, որոնք բռունցքներով հարձակվել էին արտասահմանցի դիվանագետների վրա: «Եվրոնյո ւզ»-ը եւ արեւմտյան բազմաթիվ հեռուստաալիքներ ամբողջ աշխարհով մեկ ցուցադրել էին այդ ամոթալի կադրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում