Մոսկվայի ոստիկանությունը խոստանում Է արագորեն բացահայտել Բիրյուլեւոյում կատարված սպանությունը
Նմանատիպ
Ոստիկանությունն ամենակարճ ժամանակում կբացահայտի Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւոյի շրջանի բնակիչ Եգոր Շչերբակով սպանությունը, հոկտեմբերի 15-ին հավաստիացրել Է ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի վարչության պետի տեղակալ Օլեգ Բառանովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ամենակարճ ժամանակում այդ հանցագործությունը կբացահայտվի»,- ասել Է Բառանովը, նշելով, որ հանցագործի որոնումներով զբաղվում են Մոսկվայի քրեական հետախուզության լավագույն աշխատակիցները:
Եգոր Շչերբակովն սպանվել Էր հոկտեմբերի 10-ի երեկոյան իր ընկերուհու աչքի առաջ:
Ինչպես հայտնել Է Մոսկվայի Հարավային օկրուգի ՆԳ վարչության պետի ժամանկավոր պաշտոնակատար Ալեքսանդր Պոլովինկոն, սկսած հոկտեմբերի 10-ից՝ սպանության օրվանից, Շչերբակովը երեք անգամ հանդիպել Է մոտիկ մարդկանց հետ եւ նրանց փոխանցել բոլոր տեղեկությունները: Պաշտոնյան նաեւ նշել Է, որ ոստիկանությունը չի կարող խոսել հետաքննության ընթացքի մասին, որպեսզի չվնասի քննությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում