Լոս Անջելեսի օդանավակայանում ռումբ է պայթել
Նմանատիպ
Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հոկտեմբերի 14-ին պայթել Է ինքնաշեն ռումբ՝ պատրաստված չորս սառույցով լցված շշից: Ըստ ոստիկանության տվյալների՝ միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Երեւանի ժամանակով 07:30-ին) Թոմ Բրեդլիի անվան տերմինալում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Կարգի պահապանները նշել են, որ պայթատեխնիկայի մասնագետները հայտնաբերել են սառույցով եւս երկու պլաստիկե շշեր անձնակազմի համար նախատեսված լողասենյակներում: Ոստիկանությունը որոնում Է պատահարի մասնակից անձանց:
Սա առաջին միջադեպը չԷ անցած օրվա ընթացքում, հոկտեմբերի 13-ին քաղաքի օդային նավահանգստի տերմինալում չվերթերը մեկուկես ժամ հետաձգվել են ուղեւորների համար նախատեսված լողասենյակում համանման պատահարի պատճառով: Չոր սառույցով շշի պայթելու հետեւանքով նույնպես ոչ ոք չԷր տուժել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում