Եգոր Շերբակովին ադրբեջանցի է սպանել

Ոստիկանությունը պարզել Է Մոսկվայի Արեւմտյան Բիրյուլեւոյի շրջանի բնակիչ Եգոր Շչերբակովին սպանողի անձը: Ենթադրվում Է, որ նա ադրբեջանցի Օրհան Զեյնալովն Է: Ոստիկանությունը դիմել Է քաղաքացիներին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Զեյնալովի գտնվելու վայրի մասին:
«Այդ մարդուն տեսնելիս անհրաժեշտ Է պահպանել զգուշավորություն: Մենք նաեւ խնդրում ենք շփման մեջ չմտնել նրա հետ»,-ընդգծել են ՌԴ-ի ՆԳՆ մամուլի ծառայությունում:

Մինչ այդ ՌԴ ՆԳ նախարարության Մոսկվայի վարչության պետի տեղակալ Օլեգ Բառանովը հավաստիացրել Էր, որ ոստիկանությունն ամենակարճ ժամանակում կբացահայտի Շչերբակով սպանությունը:

Այս մասին ադրբեջանցիներն հենց իրենք են խոսում: ВКонтакте սոցիալական կայքի ամենամեծ խմբերում ադմինները տեղեկացրել են իրենց համերկրացիներին դուրս չգալ փողոց, քանի որ կարող են ենթարկվել ռուս ազգայնականների հարձակումներին: Սակայն խմբի անդամները նախատել են ադմիններին նման հրապարակային հայտարարություն տարածելու համար:

«Ամենակարճ ժամանակում այդ հանցագործությունը կբացահայտվի»,- ասել Է Բառանովը, նշելով, որ հանցագործի որոնումներով զբաղվում են Մոսկվայի քրեական հետախուզության լավագույն աշխատակիցները:

Եգոր Շչերբակովն սպանվել Էր հոկտեմբերի 10-ի երեկոյան իր ընկերուհու աչքի առաջ:
Ինչպես հայտնել Է Մոսկվայի Հարավային օկրուգի ՆԳ վարչության պետի ժամանկավոր պաշտոնակատար Ալեքսանդր Պոլովինկոն, սկսած հոկտեմբերի 10-ից՝ սպանության օրվանից, Շչերբակովը երեք անգամ հանդիպել Է մոտիկ մարդկանց հետ եւ նրանց փոխանցել բոլոր տեղեկությունները: Պաշտոնյան նաեւ նշել Է, որ ոստիկանությունը չի կարող խոսել հետաքննության ընթացքի մասին, որպեսզի չվնասի քննությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում