Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ձերբակալվել է

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին ձերբակալվել Է Ֆրանսիայում: Այս մասին այսօր լուրեր է տարածվել վրացական մամուլում, որոնք հղում են կատարում Վրաստանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին:

«Ես հաստատում են կալանավորման փաստը: Մնացած մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ»,- հայտարարել Է Գիորգոբիանին:

Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 25-ին հեռակա կարգով Կեզերաշվիլիի կալանավորումը որպես խափանման միջոց Էր ընտրել Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավայի գործով «Իմեդի» հեռուստաընկերությանը վերաբերող Էպիզոդի կապակցությամբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում