Ամերիկացիներին չի կարելի վստահել. իրանցի զորապետ
15/10/2013 16:09
Նմանատիպ
Իրանցի բարձրաստիճան զինվորական Յահյա Ռահիմ Սաֆավին հայտարարել Է, որ Վաշինգտոնը պարտություն Է կրել Աֆղանստանում եւ ԱՄՆ-ին համարել Է անհուսալի պետություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հաղորդել Է Իրանի «Press TV» հեռուստաալիքը:
«2001 թվականին Բոննում կայացած խորհրդաժողովի ժամանակ Իրանն ԱՄՆ-ին խորհրդատվական օգնություն առաջարկեցին Աֆղանստանում թալիբների հետ կապված իրադրության վերաբերյալ, բայց ամերիկացիներն Իրանին զիջումներ չարեցին: Այս եւ այլ պատճառներով ամերիկացիներին չի կարելի վստահել»,- մեջբերում Է հեռուստաալիքը Սաֆավիի խոսքը:
«Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ին հաջողվել Է վերացնել Ուսամա բեն Լադենին, նրանք չկարողացան հաղթել «Թալիբանին»,- հավելել Է իրանցի զորապետը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում