Իրան-«վեցյակ» բանակցությունների առաջին փուլն ավարտված Է, կողմերը պատրաստ են շարունակել երկխոսությունը
Նմանատիպ
Իրանի եւ «վեցյակի» բանակցությունների առաջին փուլն ավարտված Է, կողմերը հանդես են եկել միջուկային հիմնախնդրի շուրջ կառուցողական երկխոսությունը շարունակելու օգտին: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սեյեդ Աբաս Արագչին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Բանակցություններն անցան կառուցողական մթնոլորտում: Իրանական կողմը ներկայացրեց միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման իրատեսական ծրագիր: Այդ ծրագիրը բավականին կշռադատված Է ու տրամաբանական: Արտաքին գործերի նախարարն առաջին փուլի ընթացքում քննարկում Էր այդ ծրագրի ընդհանուր ռազմավարական պահերը: Տեխնիկական ասպեկտները կքննարկվեն բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, որը կսկսվի օրվա երկրորդ կեսին:Հարկ Է նշել, որ այդ ծրագիրն ամբողջովին գաղտնիացված Է եւ այդպիսին կմնա այնքան ժամանակ, քանի դեռ կողմերն ընդհանու? ? հայտարարի չեն եկել»,- ասել Է Արագչին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում