Եվրամիությունում Համացանցի օգտատերերի գրեթե 60 տոկոսն օնլայն-գնումներ Է կատարում
Նմանատիպ
Համացանցի 16-ից մինչեւ 74 տարեկան եվրոպացի օգտատերերի գրեթե 60 տոկոսն օնլայն-գնումներ Է կատարում: Այդ մասին հաղորդել Է Եվրոպական վիճակագրական գործակալությունը (Եվրոստատ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:
Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ օնլայն-շոփինգն առավել մեծ տարածում Է գտել Մեծ Բրիտանիայի (ինտերնետ-օգտատերերի 82 տոկոսը գնումներ Է կատարում ցանցում), Դանիայի եւ Շվեդիայի (79-ական տոկոս), Գերմանիայի, Լյուքսեմբուրգի (73 տոկոս) եւ Ֆինլանդիայի (72 տոկոս) բնակիչների շրջանում: Համացանցում որեւԷ բան գնող օգտատերերի ամենացածր տոկոսը գրանցվել Է Ռումինիայում (11 տոկոս), Բուլղարիայում (17 տոկոս), Էստոնիայում եւ Իտալիայում (29-ական տոկոս):
Հետազոտության մեջ նշվում Է, որ Եվրամիության երկրների բնակիչների կողմից Ցանցում ամենաշատ գնվող ապրանքներն են՝ հագուստը, մարզական իրերը, գրքերը, հանդեսները, Էլեկտրոնային ուսումնական նյութերը, ինչպես նաեւ ամրագրված Էքսկուրսիոն շրջագայությունները եւ ճանապարհորդությունները: Համացանցի ակտիվ օգտատերեր հանդիսացող եվրոպացիների թիվը կազմում Է աշխատունակ բնակչության 75 տոկոսը:
Հասարակական կարծիքի հիմնադրամի (ՀԿՀ) վերջին տվյալների համաձայն, Ռուսաստանում 18-ից բարձր տարիքի 66,1 միլիոն մարդ ամիսը գոնե մեկ անգամ օգտվել Է Համացանցից: Դա կազմում Է երկրի ողջ չափահաս բնակչության մոտավորապես 57 տոկոսը: ՀԿՀ-ի՝ 2013 թվականի սեպտեմբերի տվյալներով՝ ռուսական օրական ինտերնետ-լսարանի 18 տոկոսը Ցանցն օգտագործում Է ինտերնետ-խանութներում գնումներ կատարելու, ապրանքներ պատվիրելու եւ ծառայություններ իրականացնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում