Հակոբ Ինջիղուլյանը կտեղափոխվի երրորդ երկիր
Նմանատիպ
Քիչ առաջ տեղի ունեցավ Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատների հետ:
Ինչպես արդեն հայտնի էր երեկ Բաքվում տեղի կարմիր Խաչի ներկայացուցիչները հանդիպել էին Հակոբ Ինջիղուլյանի հետ և փոխանակել նամակները: Գրում է Armday-ը:
Իսկ քիչ առաջ տեղեկացրեցին, որ Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվում է երրորդ երկիր:
Արման Ինջիղուլյանի փոխանցմամբ՝ իրենք Հակոբից ստացել են պատասխան նամակ, որտեղ վերջինս նշել է, որ ամեն ինչ լավ է:
Եվ կարմիր Խաչի փոխանցմամբ’ Հակոբը ցանկություն է հայտնել տեղափոխվել երրորդ երկիր: Բայց այս գործընթացը նույնպես ժամանակ է պահանջում, և առավելագույն ժամանակը մեկ տարի է:
Այսինքն’ մինչև մեկ տարին լրանալը պարտավոր են ուղարկել երրորդ երկիր:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը գերի էր օգոստոս ամսից, և տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով մոլորվել էր, որից հետո Հայաստանի ղեկավարությունը հայտարարել էր, որ կարող է վերադառնալ Հայաստան և չի պատժվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում