Դամասկոսի մերձակայքում պայթյուններ են տեղի ունեցել
Նմանատիպ
Դամասկոսի ալ Կանաուաթ թաղամասում հոկտեմբերի 15-ին հրասանդ է ընկել բնակելի տների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրասանդի ընկնելու հետևանքով չորս մարդ է վիրավորվել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հրդեհ է բռնկվել և ծուխը տարածվել է մերձակայքում:Բացի այդ, Սիրիայի հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Դամասկոսի մոտակայքում’ Դամր ալ Բալադ շրջանում, ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով մի քանի քաղաքացիներ են վիրավորվել են:
Սիրիական բանակը հայտարարել է, որ ռազմական գործողություններ է սկսել Ռակկայի շրջանի աս Սաքր և ալ Մատահին բնակավայրերում’ անվտանգությունը վերականգնելու նպատակով: Նշված տարածքները գտնվում էին «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հսկողության տակ:
«Ալ Ջազիրա»-ն իր հերթին տեղեկացնում է, որ ութ հրասանդներ են ընկել Դամասկոսի Մուհաջիրին, ալ Մալիքի և Ռոուդա թաղամասերի վրա:
ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում