ԱՄՆ-ն և Ադրբեջանը «լեզվակռվի» են բռնվել

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահաի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեևի հայտարարությունը, համաձայն որի ԱՄՆ-ն խառնվում է Ադրբեջանի նախագհական ընտրություններին:

«Ինչպես արդեն մեր դեսպանությունը հայտարարել է, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը բացարաձակապես սխալ է»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից հոկտեմբերի 9-ին անցկացված ընտրությունների քննադատությանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մեհտիևը:

Ռամիզ Մեհտիւևը հայտարարել էր, թե «ԱՄՆ-ի պաշտոնյաները խորհուրդ էին տվել ընդդիմության թեկնածուին վերագրել ընտրողների 25 տոկոս ձայները, իսկ Ալիևին’ 74-75 տոկոս ձայներ», իբրեւ թե «ձայների նման հարաբերակցության դեպքում ԱՄՆ պետքարտուղարությունն ընտ րությունները կգնահատի հավասարակշռված»:

«Ստացվում է, որ մենք պետք է ոչ թե թափանցիկ, ազնիվ ընտրություններ անցկացնեինք, այլ’ շինծու, եւ մեր գործընկերների ցանկությամբ որոշակի թեկնածուների օգտին քվեներ նկարեինք: Չէ որ դա կվիրավորեր ադրբեջանցի ընտրողների ազգային արժեքները ովքեր ազատ են իրենց ընտրության մեջ»,- ասել էր Մեհտիևը

Հետևեք մեզ նաև Telegram-ում