Հիլարի Քլինթոնին Լոնդոնում տուգանել են սխալ կայանման համար
Նմանատիպ
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Լոնդոնում տուգանվել Է սխալ կայանման համար: Ինչպես հոկտեմբերի 15-ին հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները, միջադեպը տեղի Է ունեցել անցած ուրբաթ օրը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում՝ Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի շենքի մոտ, որը հայտնի Է նաեւ որպես «Չաթեմ-հաուս»: Քլինթոնը «Չաթեմ-հաուս» Էր ժամանել վերջինիս կողմից շնորհվող հեղինակային մցանակի հանձնմանը, որի դափնեկիր Է դարձել նա այս տարի:
Այդ տեղում կայանման արժեքը կազմում Է ժամում 3,3 ֆունտ ստեռլինգ (5,2 դոլար): Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ նախկին պետքարտուղարի արծաթագույն «Մերսեդեսն» առանց վճարման շենքի մոտ կանգնել Է մոտավորապես 45 րոպե: Դրանից հետո ավտոմեքենային Է մոտեցել տեսուչը եւ, չնայած Քլինթոնի պահպանության խմբի աշխատակցների բողոքներին, դուրս Է գրել 80 ֆունտ ստեռլինգի (127 դոլարի) չափով տուգանք:
Ըստ Մեծ Բրիտանիայի զանգվածային լրատվամիջոցների տվյալների՝ վերջին տասը տարում Լոնդոնում դիվանագետները սխալ կայանման համար չեն վճարել 112 միլիոն դոլարի տուգանքներ: Ամենահամառ չվճարողներն ամերիկացիներն են. այդ գումարից նրանց բաժին Է ընկնում 12 միլիոն դոլարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում