Լեհաստանում թուրք ուսանողներին ձերբակալել են հրեա զբոսաշրջիկներին նացիստական ողջույն հղելու համար
Նմանատիպ
Լեհաստանի Լյուբլին քաղաքի մոտ գտնվող նացիստական Մայդանեկ համակենտրոնացման ճամբար այցելած հրեա զբոսաշրջիկներին նացիստական «Հայլ» ողջույն հղելու համար ոստիկանությունը ձերբակալել է երկու թուրք ուսանողի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է լեհական TVN24 հեռուստաալիքը:
Թուրքիայի քաղաքացի ուսանողներ 24-ամյա Մեսութ Թ.-ն եւ 20-ամյա Մեհմեթ Ա-ն Իսրայելից Մայդանեկի թանգարան այցելած զբոսաշրջիկների խմբին ողջունել են բարձրացնելով ձախ ձեռքը եւ «Հայլ» բացականչել:
Թուրք ուսանողները ձերբակալվել են իսրայելցիների բողոքի արդյունքում: Նրանք մեղադրվում են հրեաներին վիրավորելու եւ ֆաշիստական ռեժիմի քարոզչության մեջ: Թուրք երիտասարդները հայտարարել են, որ կատակ են արել: Սակայն, եթե դատարանը մեղավոր ճանաչի նրանց, ապա Erasmus ծրագրով Լյուբլինի տեխնոլոգիական համալսարանում սովորող թուրք երիտասարդները կազատազրկվեն 3 տարի ժամկետով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում