Հարավային Օսեթիան թակում է Մաքսային միության դռները

Հարավային Օսեթիան ցանկանում է շարունակել Մաքսային միությանն անդամակցության շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Հարավային Օսեթիան նախագահ Լեոնիդ Տիբիլովին։

Ըստ նախագահի, դա կարող է շահավետ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հարավային Օսեթիայի համար։

«Այս հարցը քննարկվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։ Որոշվել է, որ պետք է աշխատանքային խմբեր ստեղծել այդ հարցի մշակման համար»,- նշել է Տիբիլովը։

Հարավային Օսեթիայի նախագահը հիշեցրել է նաև նախորդ տարվա մարտին ստորագրված ապրանքների վաճառքի ռեժիմի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի մասին։ Համաձայնագիրը վավերացվել է Հարավային Օսիայի խորհրդարանի կողմից։ Սակայն մինչ այժմ գտնվում է Ռուսաստանի Պետդումայի կողմից վավերացման փուլում։ Այդ գործընթացից հետո այն օրինական ուժ կստանա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում