Թուրքահայ լրագրողը քաղաքական ապաստան է խնդրել Բելգիայից
Նմանատիպ
Թուրքահայ լրագրող Ջեւաթ Սինեթը քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Բելգիայի իշխանություններին:
Լրագրողի ճնշումների պատճառը նրա կատարած բացահայտումներն են՝ կապված 2011 թվականի ապրիլի 24-ին զինվորական ծառայության ընթացքում հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի սպանության հետ:
Սպանության անմիջական կատարող Քըվանչ Աղաօղլուն եւ նրա փաստաբաններ Իբրահիմ Գյոքն ու Հուսեին Քարաբողան Ջեւաթ Սինեթի դեմ գանգատներ են ներկայացրել դատախազություն այն բանից հետո, երբ նա իշխանությունների առաջ հարց էր բարձրացրել, թե անժխտելի ապացույցների առկայության պայմաններում ինչու հայ զինծառայողի սպանության պատասխանատուները չեն մեղադրվել եւ չեն կանչվել պատասխանատվության:
Երբ Սինեթի դեմ ճնշումներն ու հալածանքներն աճել են, նրա ընկերները և բազմաթիվ իրավապաշտպաններ «Լրագրող Ջևաթ Սինեթը միայնակ չէ» կարգախոսով ստորագրահավաք են սկսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում